Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։
Դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցոմ հայտնել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։ Վերջինս ազատ է արձակվել։
Ձերբակալված Արամ Սարգսյանը կալանավորվել է: