• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 20:49
  • 497.14
  • 588.86
  • 6.47
3 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում դիմել հստակ ու կտրուկ քայլերի․Դեմոյանն արձագանքել է Հ․Մարությանի հայտարարությանը

Հայաստան,
21 Փետրուար 2021 21:37

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում համառ լռություն պահպանած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը որոշել է զգացնել տալ իր գոյության մասին՝ թերևս համարելով, որ հանրային ինքնադրսևորման համար վտանգավոր շրջանն անցել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ արձագանքելով Հարություն Մարությանի հայտարարությանը։

Գրառումը ներկայացնւմ ենք ստորև․ 

«Արդեն վատ ու վտանգավոր օրինաչափություն է դարձել այն, որ Հ․ Մարությանի բոլոր հանրային ելույթներն ուղեկցվում են միտումնավոր ապատեղեկատվությամբ ու մանիպուլյատիվ ձևակերպումներով, որոնց արդյունքում բացասական մեծ լիցք է կուտակվել հանրության շրջանում, այդ թվում՝ Սփյուռքում։

Այս անգամ էլ Հ․ Մարությանը արջի ծառայություն է մատուցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որտեղ, իր խոսքերով, «հավանություն են տվել, որ ՀՑԹԻ-ում բացվի հատուկ բաժին, որը կազմված կլինի երեք գիտական աշխատողներից, որոնք կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում և Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով»:

Հերթական ցինիկ գործելաոճի բացառիկությունն այն է, որ օրը ցերեկով Հ․ Մարությանը փորձում է ապակողմնորոշել նախարարությանը և հանրությանը, միտումնավոր կերպով կոծկելով այն փաստը, որ տողերիս հեղինակի կողմից դեռևս 2009 թ․ թանգարանում բացվել ու գործում է Արևելահայության ցեղասպանության ուսումնասիրության բաժինը՝ իր գիտաշխատողներով հանդերձ, իսկ հավաքչական աշխատանքների արդյունքում կազմակերպվել էր բացառիկ սկզբնաղբյուրներ պարունակող առանձին արխիվ, գրադարանային միավորներ։ Բացի այդ, թանգարանը այս թեմայով կազմակերպել էր երկու միջազգային գիտաժողով, հրատարակվել էին մի քանի հուշագրություններ ու մենագրություններ՝ այդ թվում օտար լեզուներով։

Կրկին եթերում ինքնահաստատվելու, վաղուց տեղծածն ու գործողը քանդելու անհագ մոլուցքն է, որի արդյունքում Հ․ Մարությանը կրկին միտումնավոր սկանդալներ է հրահրում թանգարանի շուրջը։ ՀՑԹԻ-ում իր հայտնվելու մանրամասնություններն ու դրդապատճառները հանրությանը ներկայացնելու համար հանրային բանավեճի իմ հրավերից խուսափող այս անձը տակավին զբաղեցնում է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը։

Նշեմ, որ բոլորովին վերջերս դատարանը անօրինական համարեց ՀՑԹԻ գիտաշխատողներից մեկի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու Հ․ Մարությանի որոշումը, որի հիմքում գիտական ազատամտությունը ճնշելու ակնհայտ ու քստմնելի փորձն էր։

Հաշվի առնելով այս անձի գործելաոճի արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությանը հասցված անվերականգնելի վնասը, ինչպես նաև հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմային, իր իսկ խոսքերով, հասու չլինելու փաստը, ստիպված եմ հայտարարել, որ այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում դիմել հստակ ու կտրուկ քայլերի՝ այս խայտառակությանը վերջ տալու համար»։

Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հավանություն է տվել նրան, որ մենք բացենք հատուկ բաժին, որը կազմված կլինի երեք գիտական աշխատողներից, որոնք կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում և Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով: 

Tags: Դեմոյանն արձագանքել է Հարություն Մարությանի հայտարարությանըՀայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կազդի մեր քաղաքացիների կյանքի վրա. փոխվարչապետ

04 Մարտ 2021 20:33

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն...

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

04 Մարտ 2021 20:19

Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ,...

Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը հիմնականում տարանցիկ երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

04 Մարտ 2021 19:49

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը թմրանյութերի միջազգային տարանցման մասին, ուր անդրադարձել է նաև այս հարցի շուրջ Հայաստանում առկա...

Ավինյանը Մոլինեուսին ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները

04 Մարտ 2021 19:19

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել...

  • Լրահոս

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կազդի մեր քաղաքացիների կյանքի վրա. փոխվարչապետ

04 Մարտ 2021 20:33

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

04 Մարտ 2021 20:19

Ամերիկացի սենատոր Մենենդեսը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

04 Մարտ 2021 20:04

Թուրք կուսակցապետը թշնամի է համարում Հայաստանին

04 Մարտ 2021 19:50

Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը հիմնականում տարանցիկ երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

04 Մարտ 2021 19:49

Զախարովան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

04 Մարտ 2021 19:34

Ավինյանը Մոլինեուսին ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները

04 Մարտ 2021 19:19

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

04 Մարտ 2021 19:04

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

04 Մարտ 2021 18:30

Տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլ

04 Մարտ 2021 18:18

ԱԱԾ-ն առաջարկում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել

04 Մարտ 2021 18:07

Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ

04 Մարտ 2021 18:03

Շուտով Թումո տուփն արդեն Կապանում կլինի 

04 Մարտ 2021 17:58

Աղքատության մակարդակը ՀՀ չորս ղեկավարների օրոք․ տնտեսագետի վերլուծությունը

04 Մարտ 2021 17:47
Հայաստան

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կազդի մեր քաղաքացիների կյանքի վրա. փոխվարչապետ

04 Մարտ 2021 20:33

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն...

Կարդալ
Հայաստան

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

04 Մարտ 2021 20:19

Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ