ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Նրանք գիշերելու են այնտեղ:
Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ:
Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտայում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: