Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նիստը կարող էր բացվել, քվորում չապահովվեր, ասեին՝ ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ շատ լավ։ Նախորդ երկու անգամները ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել, և նիստը չի կահացել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Կամ այս երկիրն ունի Ազգային ժողովը նախագահ կամ չունի։ ՁԵզ ո՞ւմ տեղն եք դրել, որ մտածում ենք մեզ հետ կարող եք այսպես վարվել»,-նկատեց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ժամը 11-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որի շրջանակում պետք է քննարկվեր ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ռազմական դրության վերացումը և երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը:
Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար փետրվարի 25-ին՝ ժամը 18։00-ին, սակայն ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել խորհրդարան, և նիստը չեղարկվել էր։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։