«Փաստ»-ը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ»։
«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ Գասպարյանին են այցելել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որոնք փորձել են համոզել նրան՝ հրաժարական տալ։
Ինչ վերաբերում է Գասպարյանի դիրքորոշմանը, մեր տեղեկություններով, նա շատ մարտական է տրամադրված եւ չի զիջելու։ Նրան ճանաչողներն ասում են՝ չգիտե՞ք, որ իջեւանցիներն ահավոր «կող» ունեն․ մի իջեւանցի Նիկոլն է, մի իջեւանցի՝ Օնիկը»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին»։