Հայաստանում փետրվարի 28-ի շամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 172058 է, կա 163394 առողջացած, 4657 փաստացի բուժվողներ, ընդհանուր թեստերի քանակը 729267 է: Մինչ այս, ընդհանուր առմամբ, հաստատվել է 3192 մահ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներից: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 805 է:
Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 265 նոր դեպք է հաստատվել: Առողջացել է 85 մարդ, մահվան ելքերը երկուսն են: Այլ պատճառով մահվան երկու դեպք է գրանցվել: