Ազգային ժողովում մարտի 5-ին կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը արտահերթ նիստ է անցկացնելու։
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արտահերթ նիստը հրավիրված է քննիչ հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի շարունակական աճ է նկատվում։