Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»։