ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չսկսվեց քվորում չլինելու պատճառով։
Նշենք, որ մինչև 3 ժամվա ընթացքում քվորում ապահովելու դեպքում նիստը կկայանա։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ քվորում ըստ էության չի ապահովվել:
«Ես առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքով և մեր կանոնադրությամբ սահմանված կարգով սպասել մինչև 3 ժամ: Երբ ապահովվի քվորում, նիստը կսկսենք»,- հավելեց պատգամավորը։
Հիշեցեննք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ հրաժարվում են ռեյտինգայինից և ընտրություններն անց են կացնում համամասնական ընտրակարգով: