Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավոր Դանիբեկյանը նիստն սկսեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և մեղադրող դատախազների վարքագիծը քննարկելով, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի դիմումի պատճենը տրամադրվի պաշտպաններին՝ միջնորդությանը ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին, սակայն դատական գործընթացը շարունակվում է։