Երբևէ պետությունից ոչ մի սոցիալական օգնություն չենք մուրացել։ Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։
«Մի քանի անգամ վարչապետին հանդիպել ենք, բայց ոչ մի օգուտ։ Մեր բարձրաձայնած ոչ մի խնդրին լուծում չի տրվել։ Չեն զորացրում մեր որդիներին, թող գոնե կրճատեն ծառայության ժամկետը, բայց դա էլ չեն անում։ Վարչապետը գիտեր, որ այսօր մեզ վերջնական պատասխաններ պետք է տար, բայց մեկուսացվել է։ Ինչո՞ւ է մեկուսացվել։ Թող մեր պատասխանը տար, նոր մեկուսացվեր»,- ասաց ծնողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․