Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Նախագահականից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին որոշումը։