Իրանի երկու նահանգներում կորոնավիրուսի չորրորդ ալիք է սկսվել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Ցավոք, երկու նահանգներում չորրորդ ալիքն է սկսվել, իսկ մի շարք այլ նահանգներում այն կարող է սկսվել, եթե մենք չպահպանենք [բժշկական արձանագրությունները]», – Ռոհանիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Նախագահը չի հստակեցրել, թե որ նահանգների մասին է խոսքը։
Վերջին օրերին Իրանում կորոնավիրուսով վարակման թվի աճ է նկատվում։ Ապրիլի 1-ին երկրում դեկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է օրական COVID-19-ի ավելի քան 11 000 դեպք: Պաշտոնական վիճակագրության համաձայն ՝ ապրիլի 2-ի դրությամբ՝ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 908 974-ի, իսկ մահվան ելքերի թիվը ՝ 62 876-ի: Հանրապետությունում ընդհանուր առմամբ ապաքինվել է 1 633 949 մարդ։