ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Երևանի Կոզեռն թաղամաս: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և կից լուսանկարներ հրապարակել։
«Այսօր բնակիչների հրավերով այցելեցի Կոզեռն թաղամաս: Զրուցեցինք ամենատարբեր հարցերի մասին: Հին Երևանի այս հատվածի բնակիչների՝ տասնամյակներով անտեսված մեծ խնդիրներ կան, որոշների մասով կարողացանք լուծման տարբերակներ գտնել»,- տեղեկացրել է Ալեն Սիմոնյանը: