• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Ապրիլ 2021 22:24
  • 522.2
  • 625.49
  • 6.89
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
17 °c
Երևան
21 ° Mon
21 ° Tue
20 ° Wed
16 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ կին զինծառայողների

Հայաստան,
07 Ապրիլ 2021 19:28
ShareShareTweet
Наш Telegram

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պետական պարգևների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաև ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:

Շնորհավորելով տոնի առիթով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ մայրը ոչ միայն ընտանիքի սյունն է, այլև, անհրաժեշտության դեպքում, հագնում է զինվորական համազգեստ՝ պաշտպանելու հայրենիքը:

Նախագահը նշել է, որ կանայք, անկախ մասնագիտությունից, լավագույն որակներով են դրսևորում իրենց. «Այս հանդիպումից առաջ խոսում էի պաշտպանության նախարարի հետ, նա հակիրճ ներկայացրեց այն հերոսությունները, որ դուք կատարել եք: Գլուխ եմ խոնարհում ձեր առջև:

Ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հսկայական սիրո ոչ միայն ձեր ընտանիքի, ամուսնու, ծնողների, այլև մեր ողջ ժողովրդի կողմից: Մեր բուժքույրերը, զինվորական բուժքույրերը ոչ միայն զինվոր, ոչ միայն բժիշկ են եղել, այլ նաև՝ քույր, մայր և փորձել են ամեն ինչ անել, որ մեր տղաների կյանքը փրկեն:

Չեմ կարող չխոսել այն մայրերի մասին, որոնք իրենց զավակներին են կորցրել: Հազարավոր մեր փայլուն երիտասարդների կորուստը հսկայական կորուստ է մեր բոլորի ու նրանց ընտանիքների համար: Բոլորս, նախ և առաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին և աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը, ինչպես նաև նրանց, որոնք վերադարձան վիրավորված և նրանց, ովքեր շարունակում են ծառայել»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Համավարակը մեր ժողովրդից խլել է մոտավորապես նույնքան զոհ, որքան պատերազմը, և շարունակում է խլել: Այստեղ նույնպես ռազմաճակատ է, և բոլորիս մասնակցության կարիքը կա, զգոնության, կարգապահության կարիք ունենք»:

Եզրափակելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի առավելագույնը՝ իսկապես նոր և ուժեղ հայրենիք կառուցելու համար: «Մեր պարտականությունն է կառուցել իսկապես նոր և ուժեղ հայրենիք: Վստահ եմ, որ միասին ոտքի ենք կանգնեցնելու մեր հայրենիքը, և նոր հաղթանակների և հպարտության օրերը դեռ գալու են,– նշել է Հանրապետության նախագահը: -Բոլորս միասին ձեռք ձեռքի տված, միասնական, առանց բաժանվելու գույների ու հայացքների, առաջ պետք է գնանք: Բոլորս նույն տան մեջ ենք, և մեր երեխաների համար պետք է ավելի պայծառ և ապահով ապագա կառուցենք, որպեսզի նրանք շարունակեն ապրել այս պատմական և գեղեցիկ հայրենիքում, որի համար իրենց կյանքն են տվել մեր երիտասարդները»:

Tags: ՀՀ Նախագահպարգևներ

Առնչվող Նորություններ

Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Lexus»-ը

18 Ապրիլ 2021 21:49

Ապրիլի 18-ին` ժամը 19:08-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի...

Միքայել Մինասյանը բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

18 Ապրիլ 2021 20:34

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը ներկայացնում ենք ստորև․ «Վեհափառ Տե՛ր, Մայր...

Խոշոր վթար Լոռիում․ 3 մեքենաների բախման հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխա

18 Ապրիլ 2021 20:08

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Բազում գյուղի սկզբնամասում բախվել է միանգամից 3 ավտոմեքենա՝ «Нива», «Wolkswagen», «Mitsubishi...

epa09142543 Thai health officials take samples during a free COVID-19 nasal swab test for at-risk people in a bid to curb the rapid spreading of the pandemic in Bangkok, Thailand, 18 April 2021. The Thai government declared Bangkok and other provinces as maximum control areas and tightening strict health measures in a bid to contain the ongoing rapidly rising of infections after the new COVID-19 coronavirus pandemic cases surge to thousands infections daily.  EPA-EFE/RUNGROJ YONGRIT

ԱՀԿ-ն մտահոգիչ է համարել աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

18 Ապրիլ 2021 19:31

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգիչ միտում է համարում վերջին շաբաթներին կորոնավիրուսից հիվանդացության եւ մահացության մակարդակի աճը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել...

  • Լրահոս

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել արդարադատության նախարարի դեմ

18 Ապրիլ 2021 22:19

ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի և Ռուսաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելիս զգույշ լինել

18 Ապրիլ 2021 22:04

Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Lexus»-ը

18 Ապրիլ 2021 21:49

Վիկտորյա Բեքհեմը ծննդյան օրը նշել է Քիմ Քարդաշյանի հետ

18 Ապրիլ 2021 21:34

Չեխիայում պայթեցված պահեստներում Ուկրաինայի համար զենք է եղել․ ԶԼՄ-ներ

18 Ապրիլ 2021 21:19

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել ապաէսկալացնել Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

18 Ապրիլ 2021 21:04

Մոսկվայում Չեխիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

18 Ապրիլ 2021 20:49

Միքայել Մինասյանը բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

18 Ապրիլ 2021 20:34

Թայվանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Ապրիլ 2021 20:21

Խոշոր վթար Լոռիում․ 3 մեքենաների բախման հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխա

18 Ապրիլ 2021 20:08

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին

18 Ապրիլ 2021 19:57

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18 Ապրիլ 2021 19:44

ԱՀԿ-ն մտահոգիչ է համարել աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

18 Ապրիլ 2021 19:31

Պետդեպն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարություններին

18 Ապրիլ 2021 19:15

Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա շուրջ 100 տուժած

18 Ապրիլ 2021 18:57

Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար հայ ֆուտբոլիստին

18 Ապրիլ 2021 18:39

«Հաղթանակ» զբոսայգու «կանաչ» բնակիչները նորից ավելացան

18 Ապրիլ 2021 18:24

Արթուր Վանեցյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված պահանջից

18 Ապրիլ 2021 18:10

Աղդամում ադրբեջանցի հովիվը տուժել է ականի պայթյունից 

18 Ապրիլ 2021 17:50

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

18 Ապրիլ 2021 17:40

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է

18 Ապրիլ 2021 17:20

Անհնար է չտեսնել ամերիկյան հետքը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսման մասին

18 Ապրիլ 2021 17:00

Վարդան Գրեգորյանի բացակայությունը մեծ կորուստ է. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը

18 Ապրիլ 2021 16:30

Հադրութում զոհված Ռոբերտի Արիության մեդալը տաքսու վարորդն է հանձնել. զոհվածի մորաքույր

18 Ապրիլ 2021 15:57

Անհանգստությամբ եմ հետևում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին. Հռոմի պապ

18 Ապրիլ 2021 15:40

Եթե անգամ ընտրություններ լինեն, իշխանության հարցն ընտրություններով չի որոշվելու. քաղաքագետ

18 Ապրիլ 2021 15:19

Հունաստանի ու Իսրայելի միջև երկու երկրների պատմության ամենախոշոր պայմանագիրն է ստորագրվել

18 Ապրիլ 2021 14:55

Ինչպե՞ս են հայկական հյուրատները պատրաստվում տուրիստական սեզոնին (տեսանյութ)

18 Ապրիլ 2021 14:34

Առաջիկա օրերի եղանակը

18 Ապրիլ 2021 14:13

Պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու». ՊՆ նախկին փոխնարար

18 Ապրիլ 2021 13:55

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

18 Ապրիլ 2021 13:40

Որոշ պաշտոնյաներ իրենց անօրինական, անպատասխանատու պահվածքով խաթարում են  համերաշխությունը. ՄԻՊ

18 Ապրիլ 2021 13:16

Դոլարի, ռուբլու և եվրոյի գներն՝ այսօրվա դրությամբ

18 Ապրիլ 2021 12:46

ԱԱԾ-ն՝ «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրի մասին

18 Ապրիլ 2021 12:25

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել

18 Ապրիլ 2021 12:03

Մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել. Միքայել Մելքումյան

18 Ապրիլ 2021 11:48

Ալիևի ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, այն ֆաշիստական է. Արման Թաթոյան

18 Ապրիլ 2021 11:29

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

18 Ապրիլ 2021 11:16

Հայաստանում կորոնավիրուսի 547 նոր դեպք է հաստատվել

18 Ապրիլ 2021 11:04

Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան

18 Ապրիլ 2021 10:45

Ժամկետային զինծառայության ժամկետն էականորեն պետք է կրճատենք. Նիկոլ Փաշինյան

18 Ապրիլ 2021 10:24

ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան

18 Ապրիլ 2021 10:06

Պետք է մեծացնել ճնշումները Բաքվի վրա. Ուկրաինացի քաղաքագետ

17 Ապրիլ 2021 23:03

Լուկաշենկոն հայտարարել է, որ կանխվել է իր և իր երեխաների դեմ մահափորձը

17 Ապրիլ 2021 22:52

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է բանակցություններ վարել ՌԴ նախագահի հետ

17 Ապրիլ 2021 22:47

Ես համարում եմ, որ ամբողջությամբ գեներալներն են մեղավոր. Սամվել Բաբայանը՝ 44-օրյա պատերազմի մասին

17 Ապրիլ 2021 22:35

Հայաստանը Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է․ ԱՀ ԱՍՀՆ

17 Ապրիլ 2021 22:31
Քաղաքականություն

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել արդարադատության նախարարի դեմ

18 Ապրիլ 2021 22:19

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել հանրապետության արդարադատության նախարարության ղեկավար Դենիս Մալյուսկիի դեմ ՝ ձեռնարկությանն ապօրինի տիրանալու կապակցությամբ: ...

Կարդալ
Քաղաքականություն

ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի և Ռուսաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելիս զգույշ լինել

18 Ապրիլ 2021 22:04

ԱՄՆ-ի ավիացիոն իշխանություններն իրենց ավիաընկերություններին խորհուրդ են տվել զգուշորեն չվերթներ իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքներում՝ ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` info@armeniatoday.news
Գովազդի հարցերով՝ ads@armeniatoday.news

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ