ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին Facebook -ի էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա տեղեկացրել է, որ Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: