ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների մերձակայքում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«Տեղեկացնում ենք, որ սակրավորները միաժամանակ հանրապետության տարածքում շարունակում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ:
Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում»,- հայտնում է գերատեսչությունը: