ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԱԺ հայտարարությունների ժամին կարդաց իրեն փոխանցված նամակը, որը պատգամավորին են փոխանցել 67 սպանված և 6 անհետ կորած զինծառայողների հարազատները։
«Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններին և պատգամավորներին լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին:
Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ հատվածներում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխելու մասին, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:
Պահանջում ենք պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանությամբ»,- նամակն ընթերցեց պատգամավորը՝ հայտնելով, որ այս առնչությամբ հարուցված գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը։