«Պատերազմի ընթացքում և հետո հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի»:
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է ֆրանսիական «AYB FM» ռադիոյին տրված հարցազրույցում:
Պաշտպանը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Արցախից և Հայաստանի սահմանակից մարզերից տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ, 40 հազարը՝ անօթևան են, նրանց մեջ կա 30 հազար երեխա և 24 հազար դպրոցական: