Հայաստանի 9 մարզերում արդեն 54 խոշորացված համայնք ունենք։ Նախատեսվում էր, որ ևս 11 խոշորացված համայնքներ կձևավորվեն, բայց հիմա այս գործընթացը կանգ է առել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու այս առնչությամբ հարց ուղղեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին։
«Քաղաքացիները շատ են հարցնում, ինչո՞ւ նորություն չկա։ Բայց դա չի նշանակում, որ այդ գործընթացով ոգևորված են, այլ պարզապես ցանկանում են իմանալ, թե ինչ է սպասվում իրենց համայնքին»,-ասաց Սամսոնյանը։
Ի պատասխան՝ Պապիկյանը նշեց, որ մինչև համապետական ընտրությունները որևէ գործընթաց տեղի չի ունենա։
«Ընտրություններից հետո նոր խորհրդարանն ու կառավարությունը ձեռնախուխ կլինեն ծրագրի շարունակմանը»,-ասաց Պապիկյանը։