Ռեփեր Քանյե Ուեսթը դեմ չէ ժամադրություններին և մտադիր է հարաբերություններ հաստատել ստեղծագործ անհատի հետ: Ինչպես հայտնել է Page Six ինսայդերը, 43-ամյա կատարողը փնտրում է մի կնոջ, որը կլինի Քիմ Քարդաշյանի հակապատկերը, որի հետ նա գտնվում է ամուսնալուծության գործընթացում:
Պարբերականի զրուցակցի խոսքով ՝ Ուեսթը փնտրում է «նկարչուհի կամ ստեղծագործ անհատ»։ Այդ կինը պետք է լինի այն մեկը, ով Ուեսթի հետ կխոսի նույն լեզվով:
Ավելի վաղ ռեփերը GQ-ին ասել էր, որ ինքը «անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն նկարիչն է» ։
Նշվում է, որ Քիմի և Քանյեի կյանքը միշտ տարբեր ճանապարհներով են ընթացել։ Երաժիշտը միշտ անցկացնում է ստուդիայում, իսկ նրա նախկին սիրեցյալն ընդլայնում է իր բյութի-կայսրությունը։
Ինչպես հայտնի է, մինչ հարսանիքը Քարդաշյանի հետ Ուեսթը հանդիպել է մոդել Էմբեր Ռոուզի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռեփերը մտադիր է ամուսնալուծությունից հետո տեղափոխվել Լոնդոն և զբաղվել Եվրոպայում Sunday Service Choir ավետարանական նախագծի առաջխաղացմամբ: