Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգիչ միտում է համարում վերջին շաբաթներին կորոնավիրուսից հիվանդացության եւ մահացության մակարդակի աճը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
«2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ, ԱՀԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի վարակման 2 930 732, մահվան՝ 135 646 617 դեպք։ Այժմ մենք ականատես ենք լինում յոթ շաբաթ անընդմեջ հիվանդության դեպքերի թվի աճին և չորս շաբաթվա ընթացքում մահերի թվի աճին։
Մտահոգիչ միտումներ են, քանի որ մենք շարունակում ենք տեսնել վիրուսի տարբերակների ի հայտ գալու, սահմանափակող միջոցների վերացման և երկրների միջև պատվաստանյութի անարդար բաշխման ազդեցությունը»,- ընդգծել է նա։
Վույնովիչը հայտարարել է, որ ԱՀԿ-ն նախկինի պես խորհուրդ է տալիս առաջնահերթ ուշադրություն դարձնել միջազգային ուղևորությունների ժամանակ ռիսկերի գնահատմանը և անվտանգության միջոցներին: