Արցախում վերջերս տեղի ունեցած պատերազմը հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը շարունակում նախապատրաստել բռնության վերադարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թվիթերի իր էջում այս մասին գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Բելամին:
«Երևանից Փարիզ՝ նույն ջերմեռանդությամբ հիշելով հայերի ցեղասպանությունը: 106 տարի անց, վերջին պատերազմը, մեզ հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը նախապատրաստում բռնության վերադարձը: Այս հանցագործությունը մասին լռելը նշանակում է ոչ միայն արհամարհել դրա զոհերին, այլ նաև սպառնալիք՝ ապագային»,- նշել է Բելամին: