Ադրբեջանում գտնվող գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այդ մասին Factor TV-ին է փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումների ընթացքում և արդեն փոխանցվել ընտանիքներին։ Զառա Ամատունու խոսքով, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։