Իմ որդին պատերազմի ընթացքում եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ հայկական կողմը տվել է ամենամեծ թվով զոհերը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Հինգ հազար զոհ մենք չունենք: Ասում են՝ 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- վրդովվեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․