Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ ԱԻՊԾ-ն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Վերջին տվյալներով՝ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է: