3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են կրակային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից
Բացազատվել են ղեկավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները, ճշգրտվել պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները: Հրետանային միջոցների դիպուկ կրակով ոչնչացվել են նախորոշված բոլոր ուսումնական թիրախները: