Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիուտ՝ կոռուպցիան, որը քարուքանդ են արել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ-ում հայտարարեց, որ խիստ կասկածներ ունի, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է։
«Ես համոզվել եմ, որ մեր գործընկերները սխալ ընկալում ունեն՝ ի՞նչ է կոռուպցիան: Օրինակ, որ կոռուպցիան պարզապես կաշառք տալ, կաշառք վերցնելը չէ, կոռուպցիա կարող է լինել նաև հովանավորչությունը»,-ասաց Սամսոնյանը և ընթերցեց «Հետք» լրատվամիջոցի հոդվածը, որը հայտնում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում․