Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով: Ինչպես հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից, գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 20-30-ը:
Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.
Հնագիտություն,
Ազգագրություն,
Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
Մշակութաբանություն,
Թանգարանագիտություն:
Ժամանակացույց՝
Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:
Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:
Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում: