Այսօր ՀՀԿ -ն «Հայրենիք» կուսակցության հետ գնում է ընտրությունների՝ նպատակ ունենալով ազատվել այս ազգակործան պատուհաս ռեժիմից: Այս մասին Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք գտնում ենք, որ մեր դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում: Մենք ունենք գաղափարական ընդհանրություններ: Վերջին 2 տարիներին «Հայրենիքը» եղել է բոլոր ընդդիմադիր ձևաչափերում: Այսօր Հայաստանի ազգային ընդդիմադիր դաշտում չգիտեմ մի ուժ, որը չի համագործակցել Արթուր Վանեցյանի կուսակցության հետ: Այս դաշինքն ունի մեծ անելիք՝ կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու համար»,-ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է դաշինքի ընտրական ցուցակին, ապա, Շարմազանովի խոսքով, դրա վերաբերյալ որոշում դեռ չկա, սակայն քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը և ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով: