Վեոլիա ջուր ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը.
Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:
Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»:
Նշենք, որ ԶԼՄ-ներով տեղեկություն էր շրջանառվում, թե ջուրը թունավորվել է ադրբեջանցիների կողմից: