Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանին սահմանակից շրջաններում, ռելիեֆի բարդ լեռնային կառուցվածք և կլիմայական պայմաններ ունեցող կետերում եղանակային պայմանների բարելավմամբ ադրբեջանական սահմանապահ ուժերը տեղակայվում են մեր երկրին պատկանող դիրքերում:
Այս գործընթացը կատարվում է սովորական ռեժիմով և համակարգված։ Երկու պետությունների միջև անկախության վերականգնումից ի վեր՝ հայտնի պատճառներով բացակայում էր պետական սահմանը, և այդ պատճառով ներկայում խոսքը կողմերի միջև առկա բարդ տեխնիկական գործընթացի մասին է, որն ուղեկցվում է կողմերի տարաձայնություններով:
Զարմանք է առաջացնում, որ այս գործընթացի հետ կապված հայկական կողմը, ոչ ադեկվատ արձագանքելով, հանդես է գալիս սադրիչ հայտարարություններով։ Անթույլատրելի ենք համարում պաշտոնական շրջանակների կողմից այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ։
Մայիսի 12-ից Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը գտնվում է գործուղման մեջ, բանակցություններ են վարվում հակառակ կողմի սահմանապահների հետ և համապատասխան քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խորհուրդ ենք տալիս խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանի ռեժիմի իրականությունը և չսրել չհիմնավորված իրավիճակը տարածաշրջանում:
Նման իրավիճակները կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների միջև քննարկումների և փոխադարձ շփումների միջոցով։ Ադրբեջանն իր կողմից հավատարիմ է նշված տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։