ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է՝ ինչու է որոշել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ նախընտրական դաշինք կազմել։
Նա նշել է, որ երբեմն լսում է կարծիքներ Արթուր Վանեցյանի մասին, որ նա, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր։ Հարցին՝ ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ շատ պարզ պաճառով է Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմել։
Նրա կարծիքով՝ Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցել է նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ է առել և կոչ արել նաև մյուսներին։ Բայց նրան չեն չլսել։
«Դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը։ Սա ասելով, իհարկե, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր ցավն ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները, ամբիացիաներն անցողիկ են, և խիստ երկրորդական՝ այն առաքելության համեմատ, որն ունի յուրաքանչյուր գիտական հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,- նկատեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այսօր տեղի է ունեցել դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրման արարողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․