Մարզում այս տարի իրականացվելիք հաստատված սուբվենցիոն ծրագրերը 70-ն են։ Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։Պատասխանատուն նաև շեշտել է, որ կարևոր են ոչ միայն ծրագրերի քանակը և ծավալը, այլ համայնքների համար դրանց արդյունավետությունը՝ տնտեսական կամ սոցիալական առումով:
«Մենք անընդհատ հորդորում ենք և քննարկում ենք, որ այն երկրորդային ծրագրերը, որոնք համայնքին մեծ էֆեկտիվ արդյունավետություն չպիտի բերեն, այդ ծրագրերը թողնեն հետո, այլ միջոցներով իրենք կարողանան կյանքի կոչել»,- նշել է Կարեն Բադիշյանը։
Մարզում այս տարի իրականացվելիք 70 սուբվենցիոն ծրագրերը տարբեր ոլորտների են: Այդ ծրագրերի շարքում գերակշիռ մասը վերաբերում է ճանապարհաշինությանը ։Ասֆալտապատման և սալապատման շուրջ 22 ծրագիր կա հաստատված։Խմելու ջար ջրագծերի կառուցմանը վերաբերող ծրագրերը 6-ն են, ոռոգման ցանցի անցկացմանը՝ 3-ը, էներգետիկային վերաբերողները՝ 4-ը:
«Եթե մենք ասֆալտապատման բոլոր 12 ծրագրերը, աշխատանքները կատարելու ենք, մենք ունենալու ենք մոտ 10կմ ասֆալտապատ ճանապարհ: Սալապատման պարագայում՝ 10 ծրագրերի իրականացման արդյունքում ունենալու ենք 7.4 կմ սալապատված ճանապարհ»,-նշել է Շիրակի մարզպետարանի պատասխանատուն։