Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դատապարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակասեմական արտահայտություններ օգտագործելու վերաբերյալ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը մեր նախագահի մասին։ Մեր նախագահին հակասեմականության համար մեղադրելը անխոհեմ և սխալ մոտեցում է։ Մեր նախագահի մասին ասվածը սուտ է», – Twitter-ի իր էջում գրել է ԱԶԿ մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Գինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները «վճռականորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակասեմական արտահայտությունները և կոչ է անում նրան ձեռնպահ մնալ ատելություն սերմանող հայտարարություններից»։