Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։ Ուշ երեկոյան, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։
Ամեն ինչ արվում է այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին։ Այս մասին հայտնել է Տեղ համայնքի Facebook-յան էջը։
Հիշեցնենք, որ մամուլում մայիսի 20-ից տագնապալի տեղեկություններ են շրջանառվում Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրից։ Խոսվում է, որ գյուղի հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղությամբ թշնամական հրոսակախմբերն առաջխաղացում ունեն:
Ընդ որում՝ խոսք կա նաև հայ և ադրբեջանցի զինյալների բախման մասին՝ առանց հրազենի կիրառման, իսկ երեխաներին գյուղից տարհանել են։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Armenia Today-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ անհասանելի է։