ՄԱԿ-ի կանխատեսմամբ` 2021 թ.-ի երկրորդ կեսում, նախորդ տարվա համեմատ, ակնկալվում է համաշխարհային առևտրի 16% աճ, այդ թվում՝ ապրանքների առևտրի 19% և ծառայությունների առևտրի 8% աճ:
▫️2021 թ.-ի առաջին եռամսյակում համաշխարհային առևտուրը տարեկան կտրվածքով աճել է մոտ 10% -ով` 3%-ով գերազանցելով 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշները:
▫️2021թ.-ի երկրորդ եռամսյակում, ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը արժեքային արտահայտությամբ կաճի մինչև 6,6 տրիլիոն դոլար կամ 31%-ով։
Չնայած տնտեսական ցնցումներին՝ միջազգային առևտուրը 2020 թ.-ին համեմատաբար լավ է դրսևորել իրեն` մեծամասամբ պայմանավորված լինելով Արևելյան Ասիայի տնտեսությունների «դիմացկունությամբ», որոնք հաջողությամբ պայքարելով COVID-19-ի դեմ կարողացել են «կապիտալիզացնել» համաճարակով պայմանավորված ապրանքների նկատմամբ պահանջարկի աճը:
Կանխատեսումն արված է մայիսի 19-ին Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում: