Իշխանությունն այսօր լկտիացել է։ Իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում, թե մեր երկիրն ինչ աղետի են բերել։ Լենա Նազարյանի պահվածքն իշխանության լկտիության հերթական դրսևորումն էր։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի, եթե ոչ, ապա չեմ նախանձում նրան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը ԱԺ անկախ պատգամավորին անվանել է «идиотка» այն բանից հետո, երբ Թագուհի Թովմասյանը իշխանությանը քննադատության ենթարկեց՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհվածների դիերի պահման դեպքին։
Մանրամասները՝ տեսանյութում․