Հայաստանում դրական են գնահատում վարչապետի Նիկոլ Փաշինյանի գործունեությունը քաղաքացիների 27.2%-ը ։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 մարդ երկրի բոլոր շրջաններից։
«Էմ Փի-Ջի» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով ՝ նախագահի գործունեությունը դրական է գնահատում 26,7 տոկոսը, կառավարության գործունեությունը՝ 24,8 տոկոսը, խորհրդարանի գործունեությունը՝ 21,9 տոկոսը: Հարցին, թե արդյոք դուք մասնակցելու եք առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 55.3%-ը հայտարարել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11.9%-ը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է, 10.6%-ը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու, և 20.7%-ը միանշանակ չի մասնակցելու: 1.5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։