ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մայիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 122 դեպք, որից 51 դեպքով հաշվարկվել է 26.861.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 370.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 9.083.954 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։