Ազատության հրապարակում, ԲՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ բոլորը տեսան, թե ինչպես Ալիևն ու Էրդողանն եկան մեր հող`Շուշի, փաստաթուղթ ստորագրեցին:
«Որ ես վեց ամիս է ասում եմ`հարկավոր ա Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել, մեր բարեկամ երկրի հետ`ռազմաքաղաքական: Ես դա իմանալով, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, թուղթ ստորագրեցին, որ ցանկացած պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի կողքն է լինելու, մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է, մենք պետք է իր հետ անկեղծ լինենք, վերականգնենք կապերը»,- նկատեց Ծառուկյանը:
Ապա Ծառուկյանը տարակուսանք հայտնեց իշխանությունների այն հայտարարությունների մասով, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում խնդիրներ չկան. «Եվրոխորհրդարանում քննարկում ա լինում, որ ասենք թե լիարժեք, Հայաստանը դեմ է լինում ՌԴ-ին: Բա ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ: Միայն ԲՀԿ-ի պատգամավորն է ՌԴ-ի օգտին քվեարկում: Դրա համար հիմնական խնդիրը մենք պետք է վերականգնենք: Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ միասին, ոչ թե, ինչ-որ լինում է մեր ռուս գործընկերների վրա գցենք»: