Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը որ Պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են: Էրիկ Ալեքսանյանը այս պահին ստանձնելու է Պրոֆեսորի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: Այս մասին Armenia Today—ի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության ավարտից հետո ձայնագրությունը՝ կից նյութերով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։