«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչու ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի անում. Ադրբեջանական լրատվամիջոցները տարեսկզբին տարածեցին Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց շրջանակը մեծացել է, մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում և Արցախում:
Եթե մինչ այդ հետախուզվում էին Արցախի նախագագ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի արտաքին գործերի նախարաև Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա նոր որոշումներով հետախուզում էր հայտարարվել ևս 230 հայի նկատմամբ:
Սակայն ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստացի ոչինչ չձեռնարկեց, եւ այժմ պարզ է դառնում, որ այդ 230 հետախուզվողների մեջ են նաեւ Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և այլոք…
Ստացվում է՝ Հայաստանի կողմից հերթական անգամ քայլեր չեն արվում պաշտպանելու ՀՀ քաղաքացիների, այլ երկրի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների իրավունքները: Նրանք մի օր քնից արթնացել են և պարզել, որ Ադրբեջանն իրենց հռչակել է հանցագործ և միջազգային հետախուզում հայտարարել: Սա նշանակում է, որ այսուհետ շատերը կզգուշանան որեւէ կերպ Հայաստանին և Արցախին օգնելուց, քանի որ Ադրբեջանի կողմից հայտարարված միջազգային հետախուզումը կարող է ոչ միայն խոչընդոտել հայերի ազատ տեղաշարժի իրավունքը աշխարհում, այլև՝ ազդել այդ անձանց անձնական և բիզնես հեղինակության վրա:
Եվ իսկապես հետաքրքիր է՝ ինչու Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի արվում ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետաքրքրական է, որ մարզերում կազմակերպված ֆոկուս խմբերի քննարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ 21-րդ դարում մեր բնակիչներն իրենց երեխաներին չեն կարող տանել լողավազան, մարզասրահ, բարձր տեխնոլոգիաների կենտրոն, շատ համայնքներում նույնիսկ հարթ ասֆալտ չկա, որպեսզի երեխաներն ինչ որ բան խաղան, զբաղմունք ունենան:
Տարիներ շարունակ մարդկանց պահել են նման պայմաններում, ու արդեն սովորել են, համակերպվել են մտքի հետ, որ իրենցից ոչինչ կախված չէ, որ իրենց մոտ, միեւնույնն է, փոփոխություն չի լինի, ու, որպես միակ ելք, տեսնում են երեխաներին իրենց գյուղից ու քաղաքից հանելը: Սա է մեր պահած գյուղն ու փոքր քաղաքը։ Ցավոք նույնը չես ասի մեր հարեւան երկրների մասին, որտեղ քանդված ճանապարհ ունենալն ամոթ է, որտեղ սեփական ժողովրդի համար 26 տարի պայման չստեղծելն ամոթ է: