ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է նրանց պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Նրանք երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։ Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից»,-հիշեցրել է պաշտպանը։