Ոստիկանները բացահայտել են վարկային կազմակերպությունում կատարված ավազակությունը և ձերբակալել մեկ անձի:
Հիշեցնենք, որ օրերս Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDO վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։
Armenia Today-ի հետ զրույցում CREDO վարկային կազմակերպությունից հաստատել էին տեղեկությունը։ Նշել էին, որ դեպքը Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղում է տեղի ունեցել։ Կորստի չափը հայտնի չէր։