Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է մի շարք ահաբեկչություններ Մոսկվայում, Կաբարդինո-Բալկարիայում և Աստրախանի շրջանում, երկու ահաբեկիչ ձերբակալվել է, ևս վեցը՝ ոչնչացվել:
Այս մասին երկուշաբթի TACC-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է 2021 թվականի ամռանը Ռուսաստանի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից պլանավորված մի շարք ահաբեկչական գործողություններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վեց հանցագործ վնասազերծվել է, երկուսը բերման են ենթարկվել»,- հայտնում է ԱԴԾ-ն:
Ըստ ԱԴԾ-ի՝ Մոսկվայում կանխվել է երկու ահաբեկչություն, և կասկածյալները ձերբակալվել են: Աստրախանի շրջանում և Կաբարդինո-Բալկարիայում վնասազերծվել են ահաբեկչական կազմակերպության վեց անդամներ: