Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի գրառմանը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը եվրոպական արտադրության է, որը ճանաչվել է ԵՄ-ի կողմից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:
«Հարցը վերաբերում է պատվաստման հավաստագրերի փոխճանաչմանը, որի դեպքում ԵՄ-ն կճանաչի ՀՀ-ի QR կոդը, իսկ մեր երկիրը` ԵՄ-ինը: Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ խոսքը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի գրառման մասին է, որով նա հայտնել էր, որ այցելել է Նորվեգիա ու պարզվել է, որ Հայաստանում ստացված QR կոդը Եվրոպայում չի ճանաչվում։