ՀՀ կառավարության հուլիսի 8-ին ընդունված որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացնել 335 մլն դրամ գումարով, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով: Նախագծով նախատեսվում է գումարն ուղղել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը:
Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով.
- «Հասմիկ ճամբար» ՍՊԸ
- «Արագած ճամբար» ՍՊԸ
- ««Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ
- «ԼԱՎԱ աղբյուր» ՍՊԸ
- «Լուսաբաց ճամբար» առողջարարական ՍՊԸ
- «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ
- «Գուգարք ճամբար» ՍՊԸ:
Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար։ Նախագծով նախատեսվում է նաև սոցիալական ապահովության ծրագրերից մոտ 152 մլն դրամ ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որի հետ կապված նախատեսվում է հանձնարարական ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։