Մինչ այսօր կատարվել է 97 711 կորոնավիրուսային պատվաստում։ Այս մասին կառավարության հուլիսի 8-ի նիստի ժամանակ ասաց ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համաճարակային իրավիճակը մեր երկրում։
Նա նշեց, որ եթե անցած շաբաթ օրական կատարվում էր մոտավորապես 2000 պատվաստում, ապա երեկ միայն կատարվել է 5 416 պատվաստում։
Պատվաստումների գործընթացը արագացնելու համար կարմիր լույս է հանդիսանում համաճարակային իրավիճակը։ Ըստ նախարարության ներկայացրած թվերի՝ կորոնավիրուսի թվերն աճել են։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ պատվաստանյութերի ընտրությունը թողնված է բուժառուի վրա։ Նա ինքը կարող է որոշել, թե որ նյութով պատվաստվի։ Դրանք անվճար են, հասանելի են, կարելի է պատվաստվել թե՛ շարժական կայաններում, թե՛ պոլիկլինիկաներում։
Ինչպես իր խոսքում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե նպատակ է դրվել օրական 3000 պատվաստում իրականացնել, սակայն շատ արագ այն նույնիսկ գերազանցվել է։
Փաշինյանն ասաց, որ 97 711 պատվաստումից որևէ արտակարգ դեպք չի արձանագրվել, չկա ոչ մի մահվան դեպք։ Այնինչ, կորոնավիրուսով վարակված 97 711-ից առնվազն 2000-ի մոտ մահ է գրանցվում։
Մանրամասները՝ տեսանյութում։