Նախագահի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին ազատել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: